Հայաստանի ազգային փոքրամասնությունները՝
մանդատով ու առանց մանդատ
Հայաստան
Հայաստանի Հանրապետությունը 3 միլիոն բնակչությամբ մոնոէթնիկ պետություն է, բայց այստեղ հայերի հետ միասին ապրում են 20-ից ավելի ազգություններ:
Դրանցից 11-ը գործում են որպես ինքնակազմակերպված էթնիկ համայնքներ:
3 միլիոն
2011 թվականի մարդահամարի տվյալներով ամենամեծ 4 համայնքները, 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքով, Ազգային ժողովում պատգամավոր ունենալու
իրավունք ստացան:

2017 թվականի ապրիլի 2-ի
ընտրություններով ձևավորված 6-րդ գումարման Ազգային ժողովում ունենք եզդի, ռուս, ասորի և քուրդ
պատգամավորներ:
Ազգային փոքրամասնությունների ընդհանուր թիվը 55.582 է կամ՝ Հայաստանի բնակչության 1,8%-ը
Եզդիական համայնքը ամենամեծն է, ունի ավելի քանի 35 հազար 272 անդամ: Երկրորդը ռուսներն են՝ 11. 862, երրորդը՝ ասորիները՝ 2769, չորրորդը՝ քրդերը՝ 2131: Հայաստանում մշտապես բնակվում են նաև ուկրաինացիներ-1175, վրացիներ-974, հույներ-900, բելառուսներ-214, լեհեր-124, հրեաներ-127, գերմանացիներ-33:

Եզդիներ
35,272

Ռուսներ 11,862

Ասորիներ
2,769

Քրդեր
2,131

2,131

Ուկրաինացիներ

974

Վրացիներ

900

Հույներ
Բելառուսներ - 214
Լեհեր - 124
Հրեաներ - 127
Գերմանացիներ - 33
Նրանցից 1-ը՝ ազգությամբ ռուս Տատյանա Միքայելյանը, «Ծառուկյան» խմբակցության անդամ է, մյուս 3-ը ՀՀԿ խմբակցությունից են: Նրանք քվեարկում են ինչպես իրենց քաղաքական թիմը. թիմը կողմ է՝ իրենք էլ
են կողմ, դեմ է՝ իրենք նույնպես:
Տատյանա Միքայելյան
Յան-ով ազգանունը Տատյանա Միքայելյանը ամուսնությունից հետո է ստացել: Մեկ տարվա ընթացքում պատգամավորը 6 հարց է տվել, ելույթ չի ունեցել:
Ռուստամ Մախմուդյան
Եզդի Ռուստամ Մախմուդյանը 4 պատգամավորներից ամենաակտիվն է. 7 ելույթ է ունեցել, տվել 12 հարց: Խորհրդարանական մյուս ուժերի հետ հեղինակել է ԱԺ հայտարարության նախագիծ՝ 2014թ. եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարման մասին:
Կնյազ Հասանով
Քուրդ Կնյազ Հասանովը, որպես խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր, վարել է 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Տվել է 10 հարց, ունեցել մեկ ելույթ:
Արսեն Միխայլով
Ասորի Արսեն Միխայլովը մեկ տարվա ընթացքում 1 ելույթ է ունեցել. այն վերաբերել է եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը:
«Նոր իշխանության տեսադաշտից մենք դուրս ենք մնացել» ...

Հայաստանում ասորական «Խայաթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը խորհրդարանում իրենց պատգամավորից գոհ չէ: Ասում է՝ ոչ թե համայնքը, այլ ՀՀԿ-ն ինքն իր համար ընտրեց պատգամավոր: Երբ պատգամավոր չունեին, բոլորի հետ աշխատում էին, ու դա ավելի արդյունավետ էր: Տիկին Գասպարյանին այսօր ավելի շատ մտահոգում է ազգային փոքրամասնությունների կազմակերպությունները համակարգող խորհրդի կարգավիճակը: Մինչև հեղափոխությունը այն ՀՀ նախագահին առընթեր մարմին էր, հեղափոխությունից հետո կարգավիճակը դեռ չի հստակեցվել:
Իրինա ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Եզդիները Հայաստանում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում» ...

Եզդիական «Շամս» մարդասիրական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ազգային փոքրամասնությունները պետք է մասնակցեն մեծամասնական ընտրակարգով: Ընտրական բարեփոխումների կառավարական հանձնաժողովը ազգային փոքրամասնությունների հետ քննարկել է խորհրդարանում նրանց ներկայացվածության հարցը, կոնկրետ տարբերակ, սակայն, դեռ չի առաջարկվել: Սոցիալական խնդիրներ, Բաքոյանը կարծում է՝ Հայաստանում բոլորն ունեն, ազգությունից անկախ, իսկ ազգային արժեքների պահպանման հարցում, ասում է, լուրջ մտահոգություններ եզդիները չունեն:
Ռուստամ ԲԱՔՈՅԱՆ
Մադանի վերջին հույները
Լոռու մարզի Մադան գյուղում հույները բնակվում են 18-րդ դարից: Խորհրդային տարիներին նրանց թիվը հասնում էր 800-ի: Այսօր ամբողջ Հայաստանում բնակվում է 900 հույն: Մադանում բնակվող հույները 5-ի էլ չեն հասնում: Նրանք հիմնականում հայրենիք են արտագաղթել:
Ջուր չկա, արտագաղթում են
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում եզդիների ընդամենը 7 ընտանիք է բնակվում, խորհրդային տարիներին
Թլիկը եզդիական հարուստ համայնք էր, հոգևոր կենտրոն: Ջրի խնդիրը գյուղում ծագեց հետխորհրդային
շրջանում, երբ աստիճանաբար շարքից դուրս եկան խողովակները. գյուղն այսօր խմելու և ոռոգման ջրի համակարգ չունի:
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda