Պաշտպանենք փոքրամասնությունների լեզուները՝ խարտիայով
2002 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան: Դրանով մեր երկիրը ստանձնել է պարտավորություն՝ մշակել քաղաքականություն և սահմանել գործողությունների ծրագիր՝ ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության և զարգացման ուղղությամբ։ Հայաստանում այդպիսի լեզուներ են համարվում ռուսերենը, հունարենը, եզդիերենը, քրդերենը, ասորերենը:
Հայաստանում այս լեզուների դասավանդումը որոշակի մարզային բաշխվածություն ունի՝ պայմանավորված բնակչության ազգային պատկանելիությամբ:

Ռուսերենը դասավանդվում է հիմնականում Երևանում, եզդիերենը՝ Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում, ասորերեն՝ Արարատի և Կոտայքի մարզերում:
Ռուսերեն
Եզդիերեն
Ասորերեն
Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում բնակվում են և՛ հայեր, և՛ եզդիրներ ու ասորիներ:

Ասորերենի դասավանդման հարցը այս գյուղում լուծված է՝ շաբաթական երկու ժամ խմբակային
պարապմունք՝ 20 աշակերտի մասնակցությամբ:
Սա հնարավորություն է՝ մայրենի լեզվով շփվելու և լեզուն կենդանի պահելու:
Հայաստանի 20 դպրոցներում, որտեղ առկա է եզդի դպրոցականների համապատասխան թիվ, դասավանդվում է եզդիերեն և գրականություն:

Այս դպրոցները գործում են եզդիաբնակ համայնքներում՝ Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում: Եզդիներ բնակվում են նաև Շիրակի մարզի Հացիկ գյուղում, բայց Հացիկի դպրոցում եզդիերեն չեն սովորում. չկա ո՛չ դասաժամ, ո՛չ դասագիրք և ո՛չ էլ դասավանդող:
Հացիկում եզդիերեն չի դասավանդվում. ինչո՞ւ
«Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդի համայնքին կրթական մեծ հնարավորություններ են ընձեռնվել»,-2016
թվականին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպմանը ասել է «Եզդիների ազգային
միության» նախագահ Ազիզ Թամոյանը: Նախարարության հետ Ազիզ և Հասան Թամոյանների հարաբերությունները
բարիդրացիական են: Նախարարությունը նրանց պարգևատրել է իր բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:
Ազիզ և Հասան Թամոյանները՝ եզդիերեն դասագրքի հեղինակ
Ազիզ և Հասան Թամոյանները եզդիերենի դասագրքի համահեղինակներն են: Առաջին դպրոցական դասագիրքը՝
հատուկ եզդի դպրոցականների համար , լույս է տեսել 2005-ին` դարձյալ Թամոյանների համահեղինակությամբ: 2010-ին, ԿԳ նախարարության համաձայնությամբ, հրատարակվել է ևս երկու դպրոցական դասագիրք՝ 6-7-րդ դասարանների համար:
«Կարծում եմ՝ Կրթության և գիտության նախարարությունը պետք է ունենա հատուկ մասնագետ, որը կհսկի, կհետևի, կմասնակցի ազգային փոքրամասնությունների դասագրքերի, տվյալ դեպքում՝ եզդիերենի բովանդակությանը»:
Բորիս Մուրազի
«Եթե դժգոհ եք, այլընտրանք ներկայացրեք: Նախարարությունը ազգային փոքրամասնությունների կրթական ծրագրերին,
մասնավավորապես, դասագրքրերի բովանդակությանը չի միջամտում»:
Լիլիա Բալասանյան
ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ
Եզդիերենի դասագրքերի բովանդակությունը համայնքում բոլորի սրտով չէ:

Կան դժգոհողներ, հատկապես երիտասարդ սերնդից, թե դասագիրքը թերություններ ունի: «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազիի խոսքով՝ դրանցում անհարկի շատ են ներկայացված հեղինակներն իրենք:
Քննարկում «Թեմայի» տաղավարում
Լույս է տեսել եզդիերեն հեքիաթների փոքրիկ գրքույկ. առաջինը՝ նախորդ դարի 30-ականներից հետո:
Գրքույկում մի մասը՝ համաշխարհային, մյուսը՝ եզդիական հեքիաթներ են: Գրքույկը կազմողները մտածում , որ այն օգնելու է նախ մայրիկներին՝ վերհիշելու իրենց մոռացած եզդիերեն բառերը: Մայրիկները՝ հեքիաթը կարդալով, փոքրիկները՝ լսելով, կապվելու են մայրենի լեզվին:
Եզդիերեն հեքիաթներ. ո՞ւմ համար են դրանք
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda