Քարոզարշավ՝
կարճատեվ ու թեժ
Դեկտեմբերի 9-ին առաջին անգամ Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ ավելի քան 20 տարի իշխող
«Հանրապետական» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է որպես ընդդիմություն: Առաջին անգամ դեռևս գործող խորհրդարանի ամենափոքր խմբակցությունը ներկայացնող ուժը, միանգամայն իրատեսորեն, հավակնում է դառնալ ամենամեծ ուժը նոր գումարման Ազգային ժողովում:

Առաջին անգամ նախընտրական քարոզարշավը տևում է ընդամենը 12 օր. նախորդ բոլոր քարոզարշավները,
օրենքով սահմանված ժամկետային կարգավորումների համաձայն, տևել են գրեթե 30 օր կամ մեկ-երկու օր
ավելին:

Ընտրական օրենսգիրք, հոդված 19. 1

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող
կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով
սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր
առաջ:



Ընտրական գունապնակ. ով ով է
Հին ու նոր, հայտնի և անհայտ, փորձառու և անփորձ. ընդհանուր առմամբ 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք, ցանկանում են դեկտեմբերի 9-ին ստանալ ընտրողի քվեն ու հայտնվել նոր խորհրդարանում: Օրենքը ընտրություններին մասնակից կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանել 5, դաշինքների համար՝ 7%-ը:
Հայտնի է Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 575 հազար 939:

Եվ այսպես, որոնք են 11 քաղաքական ուժերը, որ մեզ խոստանում են հզոր, արդար, օրինական ու ապահով պետություն, վստահեցնում են, որ ապագան մերն է, որ հավատարիմ են հողին ու հային, որ առաջինը Հայաստանն է, որ ունեն լուծումներ նոր իրավիճակներում և, վերջապես, որ ժամանակն է անցյալից մեկընդմիշտ ազատվելու ու Հայաստանը լուսավորելու:
6-րդ գումարման բոլոր ուժերը դուրս են եկել քարոզարշավի և ուզում են անցնել 7-րդ գումարում:
«Ելք» դաշինքի 3 ուժերը՝ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական
պայմանագիր», ընտրություններին մասնակցում են առանձնացած

«Հանրապետություն»-ը դաշինք է կազմել «Ազատ դեմոկրատներ»-ի հետ՝ «Մենք»
«Քաղաքացիական պայմանագիր»-ը դաշինք է կազմել «Առաքելություն»
կուսակցության հետ՝
«Իմ քայլ»-ը

«Լուսավոր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցում է մենակ
Նշված բոլոր ուժերը, բացի «Առաքելություն»-ից, նվազագույնը 1 անգամ մասնակցել են
խորհրդարանական ընտրությունների և եղել են Ազգային ժողովում:

ՀՀԿ-ն եղել է Ազգային ժողովի բոլոր գումարումներում, ՀՅԴ-ն խորհրդարանում է երկրորդ, ԲՀԿ-ն՝ չորրորդ գումարումից սկսած:
Տարբեր գումարումներում նրանք միասին կոալիցիոն հուշագիր են ստորագրել, ունեն համատեղ իշխանական անցյալ և այս պահին՝ անորոշ ապագա:

ՀՀԿ-ն պայքարում է որպես միակ իրական ընդդիմություն խորհրդարան մուտք գործելու համար: ՀՅԴ-ն հայտարարում է, որ
ափսոսում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար, ԲՀԿ-ն պաշտպանում է հեղափոխությունը և առայժմ չի բարձրաձայնում իր նոր քաղաքական հավակնությունների մասին:
Հրաժեշտ անցյալին
ՀՀԿ-ի հետ սխալմամբ կոալիցիա կազմելու մասին պարբերաբար հայտարարում է նաև «Օրինաց երկիր»-ը: Նույն ջերմեռանդությամբ այս ուժը խոսում է հեղափոխությանը աջակցելու մասին, նրբորեն քննադատում է նոր իշխանությանը և վստահեցնում է, թե մտնելու է խորհրդարան: 2017-ի ընտրություններին որպես
«Հայկական վերածնունդ» մասնակցող «Օրինաց երկիր»-ը անցողիկ 5 %-ը չհաղթահարեց:
«Քաղաքացու որոշում», «Սասնա ծռեր», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցում են առաջին անգամ:
Նրանք հայտարարում են, որ եղել են հեղափոխության աջակից, բայց ուզում են դառնալ իշխանության այլընտրանք կամ հավասարակշռող բևեռ:
Ընտրարարշավի նորերը
11 քաղաքական ուժերը միասին իրենց համապետական ցուցակներում ներկայացրել են 1485, տարածքային ցուցակներում՝ 1378 թեկնածու: Հայաստանը բաժանված է 13 ընտրատարածքի, որոնցից 4-ը
ընդգրկում են Երևան քաղաքը, 9-ը՝ մարզերը:

Մարզերում ընտրական մթնոլորտ ստեղծողները ռեյտինգային թեկնածուներն են, թեպետ կուսակցությունները տարածքային ներկայացուցիչներ ունեն ոչ բոլոր մարզային քաղաքներում: Ալավերդիում, օրինակ, ներկայացված չէ «Մենք»-դաշինքը, Սևանում՝ ՕԵԿ-ը: Գյումրիում ու Երևանում ներկայացված են բոլոր 11 ուժերը:
Նախընտրական մարզեր
Ալավերդի
Սևան
Գյումրի
Երևան
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում շարունակվեց Երևանի ավագանու
ընտրությունների սև-սպիտակի հռետորաբանությունը:

Ու եթե այդ բաժանումը սեպտեմբերին վրդովեցրել էր գրեթե բոլոր քաղաքական ուժերին, ապա այսօր արձագանքները դրան առավել հանգիստ եղան: Ավելին՝ ՀՀԿ-ն միանգամից իր վրա վերցրեց սև-ի կերպարը, հռետորաբանությունը և նախընտրական պաստառներն էլ ձևավորեց հենց սև-սպիտակով:
Նախընտրական մարտեր
Կօգնի՞ այսպիսի դիրքավորումը ՀՀԿ-ին՝ հավաքել ԱԺ մտնելու համար անհրաժեշտ նվազագույն ձայներ, ինչո՞ւ են «Իմ քայլ»-ը դաշինքը և ՀՀԿ-ն կոշտացնում քարոզարշավը՝
ստեղծելով անհանդուրժողականության մթնոլորտ, և վերջապես, ի՞նչ անակնկալ է խոստացել ՀՀԿ-ն Նիկոլ
Փաշինյանին. հարցերի շուրջ «Թեմա»-ի տաղավարում զրուցել են վերլուծաբան Հակոբ Բադալյանը և Հայաստանի հելսինկյան ասոցացիայի նախագահ Ավետիք Իշխանյանը:
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda