7-րդ գումարում. հեղափոխությունից ծնված խորհրդարան
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը ամենայն հավանականությամբ տեղի կունենա
2019 թվականի հունվարի 14-ին: Մինչև հունվար, փաստորեն, ունենալու ենք երկու
խորհրդարան, մեկը՝ արդեն արձակված, մյուսը՝ դեռևս չձևավորված, ունենալու ենք ավելի
քան 200 պատգամավոր՝ մի մասը անցնող 6-րդ գումարման, մյուսը՝ գալիք՝ 7-րդի: Մինչև
նոր խորհրդարանի առաջին նիստը երկիրը շարունակելու են կառավարել վարչապետի ու
նախարարների պաշտոնակատարները: Նոր խորհրդարանը վարչապետ չի ընտրի. հարցը
կարգավորվում է Սահմանդրությամբ:
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:


Հոդված 149. Վարչապետի ընտրությունը եւ նշանակումը
Նոր խորհրդարանի մասին
Նոր խորհրդարանում ներկայացված է լինելու ընդամենը 3 քաղաքական ուժ
«Իմ քայլը» դաշինք
(88 պատգամավոր)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
(26 պատգամավոր)

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
(18 պատգամավոր)
Պատգամավորների ընդհանուր թիվը 132 է՝ նախորդ գումարման 105-ի փոխարեն:
Խմբակցություններից ամենամեծը՝ «Իմ քայլը», լինելու է ավելի մեծ, քան որևէ խմբակցություն նախորդ բոլոր գումարումներում: ՀՀԿ-ն, որը մեծամասնություն է եղել միշտ, առավելագույնը ունեցել է 69 պատգամավոր՝ 5-րդ գումարման Ազգային ժողովում:
Նախորդ
գումարումների մասին
Նախորդ 6 գումարումների ընթացքում Ազգային ժողովում քաղաքական ուժերի այսպիսի սահմանափակ ներկայացվածություն չի եղել:
5
1-ին գումարում
2-րդ, 3-րդ և 5-րդ գումարում
6-րդ գումարում
6
4
խմբակցություն
Հետընտրական զարգացումների շուրջ
Նոր խորհրդարանը առաջինն է թավշյա հեղափոխությունից հետո: Դրանով է
պայմանավորված հեղափոխության առաջնորդի ղեկավարած ուժի՝ «Իմ քայլ»-ի մեծ
ներկայացվածությունը: Ով է լինելու «Իմ քայլ»-ի ընդդիմությունը. այս հարցի պատասխանը դժվար է թվում նույն հեղափոխության պատճառով:
Թեպետ «Լուսավոր Հայաստան»-ը նտրություններից հետո իրեն հայտարարել է ընդդիմություն, բայց մինչև հեղափոխությունը եղել է «Ելք»-ի կազմում: ԲՀԿ-ն ո՛չ հեղափոխությունից հետո, ո՛չ առաջ ընդդիմություն լինելու մասին չի խոսել, ավելին, հայտարարել է, թե աջակցում է հեղափոխությանը: Ուրեմն, որ ուժը կամ որ ատգամավորներնն են վերահսկելու իշխանությանը:

Այս և հետընտրական այլ հարցեր Թեմայի տաղավարում քննարկել են վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
Քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցում էին խորհրդարանում հայտնվելու
հույսով և խնդիրներ լուծելու խոստոումով:

Շարքային քաղաքացին, որ նախընտրական խոստումներ լսելու բազմաթիվ առիթներ էր
ունեցել, ընտրության գնացել էր հեղափոխությամբ խանդավառված և խոստումների շուտափույթ կատարման ակնկալիքով: Ինչ խոստումներ են լսել, ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները նոր իշխանությունից.
Խոստումներ կատարելու ժամանակը ե՞րբ է գալու
2003 թվականից տարբեր ձևաչափերով համագործակցած ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ քառյակից 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի միայն ԲՀԿ-ն:

Այս ուժը համարվում է հին քաղաքական համակարգի միակ ներկայացուցիչը նոր խորհրդարանում, թեպետ խորհրդարանում լինելու նրա պատմությունը ավելի կարճ է, քանի ՀՀԿ-ինը, ՀՅԴ-ինը կամ ՕԵԿ-ինը:
«Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը». դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո հայտարարեց ՀՅԴ-ն:

Համակիրների իր բանակով Դաշնակցությունը սկսելու է նոր պայքար: Արտահերթ ընտրություններում, համաձայն ՀՅԴ հայտարարության, «ընտրողն իր ձայնը տվել է անհատին և ոչ
գաղափարին ու ծրագրին, ձևավորվել է Ազգային ժողով՝ առանց հստակ գաղափարական եւ ազգային դիմագծի»: ՀՅԴ-ն ընտրություններում ստացել էր 48 816 ձայն կամ ձայների 3.88%-ը:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշեց թողնել քաղաքականությունը: Դեկտեմբերի 9-ին կուսակցությունը երկրորդ անգամ պարտվեց խորհրդարանական ընտրություններում: Առաջինը 2017-ի ապրիլին էր: Արթուր Բաղդասարյանը, սակայն, կարող է վերադառնալ, եթե, ինչպես գրված է ՕԵԿ հայտարարության մեջ, «զգա ժողովրդի ցանկությունը»: ՕԵԿ-ն ընտրություններում ստացել էր 12 հազար 393 ձայն կամ ձայների 0.99%-ը:
Ընտրությունների հետագիծը
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հանրապետական»-ը պարտվեց, բայց ՀՀԿ-ականները հայտարարեցին, թե դեկտեմբերի 9-ը իրենց կուսակցության վերածննդի օրն է. ընտրողներից ստացած 60 հազար ձայնը մեկ տարի անց դառնալու է 600 հազար: ՀՀԿ-ն շարունակելու է պայքարել հանուն քրիստոնեական արժեքների ու Արցախի։ ՀՀԿ-ն ընտրություններում ստացել էր 59 083 ձայն կամ ձայների 4.70%-ը:
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda