Արդարության ճանապարհով՝ Երևանից Ստրասբուրգ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայաստանցիներիս համար դարձավ հասանելի 2002թվականից:

Դրանից մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը դարձել էր Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, վավերացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է 2003 թվականից:
2002-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3,416: Այս գանգատներից 1,518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի
ցուցակից:

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով:
4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության եւ
արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով:

88 ըստ էության վճիռներից 84-ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որեւէ
խախտում չի արձանագրել:
Անցած 16 տարիների ընթացքում մեր երկրում 3 խորհրդարանական ու նախագահական
ընտրություն է անցկացվել, բայց իշխանություն չի փոխվել, չի փոխվել նաև կառավարության ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2004-ից, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հիմնադրումից սկսած մինչև թավշյա հեղափոխություն, Հայաստանի կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում Գևորգ
Կոստանյանն էր: Այս պաշտոնին նա հրաժեշտ տվեց թավշյա հեղափոխությունից հետո, 2018թվականի հունիսին:
ՀՀ նոր կառավարության ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Եղիշե Կիրակոսյանն է. մինչ սա՝ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր:
Բոլոր կառավարությունների ներկայացուցիչը
Նոր կառավարությունը ՄԻԵԴ-ից «tiem out է վերցրել»: Խնդրել է Հայաստանից գնացած գործերի քննության պրոցեսը առկախել, որովհետև իրենք պատրաստվում են ֆունդամենտալ կերպով վերանայել կառավարության մոտեցումը այն գործերին, որոնք կոմունիկացիայի
փուլում են:

Մինչ Հայաստանի հետհեղափոխական իշխանությունը ուզում է «շունչ քաշել»՝ նախկինների օրոք ՄԻԵԴ ուղարկված գործերի վերաբերյալ իր դիրքորոշումը հստակեցնելու համար, ՄԻԵԴ-ից արդեն եկել է առաջին որոշումը՝ ընդդեմ նոր Հայաստանի: Այն վերաբերում է
գործարար Սամվել Մայրապետյանին:


ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել ու սպասում է
«Ես ակնկալում եմ, որ նոր կառավարության կողմից ավելի շատ
կլինեն միակողմանի հայտարարությունները խախտումներն ընդունելու մասին, կլինեն նախականխող միջոցառումներ, որ շատ գանգատներ չգնան ՄԻԵԴ, մնացածը կարվի այնպես, ինչպես սովորաբար արվում է»:
Արա Ղազարյան
Փաստաբանները մեծ ակնկալիքներ չունեն
«Մենք նույն երկրի նույն ցավն ենք ներկայացնում, բայց տարբեր
կողմերից: «Ընդդեմ Հայաստանի» գրառումը հեշտ գրառում չէ, բայց տեղ չեն թողնում, տարիների ընթացքում է սա կուտակվում»:
Սեդա Սաֆարյան
Փաստաբաններ Արա Ղազարյանը և Սեդա Սաֆարյանը ՄԻԵԴ-ում հայաստանցիների գանգատները ներկայացնելու հարուստ փորձ ունեն: Նրանց դիտարկմամբ՝ թեպետ իրենք կառավարության ներկայացուցչի հետ շփումների գնալու իրավունք և հնարավորություն չունեն, բայց շատ կարևոր է, թե ով է ներկայացնում երկիրը և ինչպիսի մոտեցումներ ունի:
Ընդդեմ Հայաստանի, հանուն արդարության
«Գասպարին ընդդեմ Հայաստանի», «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի», «Արզումանյանն ընդդեմ
Հայաստանի», «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի»….
2003 թվականից այսպիսի անվանումներով, բայց տարբեր ազգանուններով ավելի քան 3000 գանգատ է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դրանցից 1518-ը դատարանը համարել է անընդունելի, վճիռ է կայացվել 93 գործով: Որպես կատարում ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ֆինանսական փոխհատուցում է տվել տուժած քաղաքացիներին` ավելի քան 1 միլիոն եվրոն:
Կյանքը՝ ՄԻԵԴ-ի վճռից հետո
«Մատաղիսի տղաները»՝ ուր են և ինչով են զբաղվում
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda