Բանտարկված կյանք՝ մինչեվ մահ. ազատության սպասելիս
Հայաստանի Հանրապետությունում 91 ցմահ դատապարտյալ կա: Ամենատարեցը 72 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 28: Բոլոր ցմահ դատապարտյալները տղամարդիկ են.
կին ցմահ դատապարտյալ մեր երկրում երբևէ չի եղել:
Ամենամեծ թվով ցմահ դատապարտյալները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են՝ 46:
«Արմավիր»
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում 35 դատապարտյալ
«Արթիկ»
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում 5 դատապարտյալ
«Երևան-Կենտրոն»
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում 2 դատապարտյալ
«Դատապարտյալների հիվանդանոց»
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում 3 դատապարտյալ
Ամենաերկար պատիժ կրող ցմահ դատապարտյալը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է՝ շուրջ 27 տարի:
91 ցմահ ազատազրկման դատապարտվածներից 25-ի պատժի կրման 20 տարին լրացել է:

20 տարին պատժի այն ժամկետն է, որը կրելուց հետո ցմահ ազատազրկման դատապարտված անձին, համաձայն «Ներման մասին» օրենքի, կարող է ներում շնորհվել:
Մերժում են ավանդույթի ուժով
Հայաստանում կա չգրված օրենք՝ ցմահ դատապարտյալների դատական գործերը գրեթե չեն
վերաբացվում, իսկ պայմանական վաղաժամկետ ազատման համար գրված նրանց դիմումները
մերժվում են: 2003-ից մինչև 2019 թվականը ազատ է արձակվել ընդամենը 6 ցմահ դատապարտյալ:

Առաջին 3 դեպքում՝ Վճռաբեկ դատարանի կողմից դատավճռի բեկանման և խափանման միջոցի փոփոխման արդյունքում, 2-ը՝ դատապարտյալների՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների հիմքով, 3-րդը ազատ է արձակվել պայմանական վաղաժամկետ:
Մահանալ ազատ. ցմահ բանտարկության այլընտրանքը

155
հազար 601 դրամ՝ բոլորին միասին, 11601 դրամ՝ յուրաքանչյուրին՝ օրական: Այսքան գումար է ծախսում պետությունը ցմահ դատապարտյալների համար:

Թիվը, տարիների ընթացքում, իհարկե, փոփոխվել է: Փոխվել են ցմահների պահման պայմանները, որոշակի փոփոխություն է կրել նրանց վերաբերող օրենսդրությունը, բայց համակարգային կարևոր խնդիրներ մնում են չլուծված:
Աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի
առաջարկությունը և նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան
հրամանագիրը:

Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված
հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան
լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:

Հունվարի 31-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լրատվամիջոցներին տեղեկացրեց.
ՈՉ ՄԻ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՆԵՐՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետը որևէ ցմահ դատապարտյալի ներում շնորհելու հարցում դրական դիրքորոշում չի ունեցել, իսկ ներում խնդրող ցմահ դատապարտյալներ եղել են: Ըստ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մեզ տրամադրած տվյալների՝ 2018թվականին ներման խնդրագիր է ներկայացրել 30 ցմահ ազատազրկման դատապարտյալ: 19-ը մերժվել է, 11-ի գործի քննությունը ընթացքի մեջ է:
Ի դեպ՝ 2018 թվականին ընդունված «Ներման մասին» օրենքով ներում շնորհելու գործընթացում գլխավոր դերակատարումը վերապահված է վարչապետին:

Նա է հաստատում ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը
և անհատական կազմը: Հանձնաժողովը, համաձայն օրենքի, վարչապետին խորհրդատվական եզրակացություն է ներկայացնում ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում
շնորհելու առաջարկությունների վերաբերյալ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՈՐՁՈՒԹՅՈւՆԸ
Վահագն Մարուքյանը տառապում է ռևմատոիդ արթրիտով, որը Կառավարության 2017թվականի թիվ 800 որոշմամբ, համարվում է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն:

Պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկն ամբողջությամբ՝
ՆԱ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՉԲԱՑՎՈՂ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ
Վահագն Մարուքյանը 25 տարի անցկացրել է բանտում: 4 անգամ դիմել է պայմանական
վաղաժամկետ ազատ արձակման համար. 2 անգամ դիմումի քննությունը հետաձգվել է, 2 անգամ՝ մերժվել:

1993 թվականին Վահագնը դատապարտվել է մահապատժի, 2003-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: 2018թվականի դեկտեմբերին, հաշվի առնելով Մարուքյանի առողջական վիճակը, դատարանը նրան ազատ է արձակել:
https://www.e-gov.am/u_files/file/decrees/17_800.pdf:
Վահագն Մարուքյանը բանտից դուրս է եկել առողջությունը կորցրած, 2-րդ կարգի հաշմանդամ է, բայց վճռական որոշում ունի՝ գործը դատարաններով առաջ է տանելու ու
«չի թողնելու հանգիստ շնչել» քննիչ Անդրանիկ Միրզոյանին և 1993-ին Վանաձորի ռազմական ոստիկանության պետի տեղակալ Շահում Տիգրանյանին:

Նրանք, ասում է, ճակատագրական դեր են ունեցել իր նկատմամբ իրականացված անարդարության մեջ:
Համաձայն Քրեական օրենսգրքի՝ ցմահ ազատազրկումը դատապարտյալի անժամկետ
մեկուսացումն է և նշանակվում է առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք, հանցանք կատարելու կամ դատավճռի կայացման պահին հղի կանայք ցմահ ազատազրկման չեն դատապարտվում:
Օրենքը ցմահ դատապարտյալին տալիս է նաև ազատության մեջ հայտնվելու հնարավորություն.
Ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:
ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴԱՍԵՐ» Է, ԿԻՐԱՌՈՂՆԵՐԸ՝ ՈՉ ԱՅՆՔԱՆ
ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 76.5

Ռոբերտ Ռևազյան
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը դատական տարբեր ատյաններում բազմիցս հանդես է եկել ցմահ դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ: Ասում է՝ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կայացած չէ. «Եթե ունենում ենք 20-30 անձ, որ հատել են 20 տարվա շեմը, և ունենում ենք վաղաժամկետ ազատման 0 արդյունք, ուրեմն խնդիրը պետության, դատարանների, ներման հանձնաժողովի մեջ է»:
«Պետությունը պետք է մտածի այն բոլոր ցմահ դատապարտյալների մասին, որոնք 20 տարուց ավելի անազատության մեջ են: Դա պետք է լինի բոլորին վերաբերող միասնական որոշում ընդունելով և ոչ թե ցմահ դատապարտյալներից որևէ մեկի նկատմամբ անհատականացված մոտեցում դրսևորելով»:

Ժաննա Ալեքսանյան
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda