Հանրային պաշտպան. ի՞նչն է օգնում ու խանգարում նրան
Նրանց հաճախ անվանում են պետության փաստաբաններ, բայց ոչ պետության շահերը պաշտպանելու առումով: Դատարաններում նրանք պաշտպանում են շահերը այն քաղաքացիների, որոնք վճարունակ չեն ու դատական գործընթացներում չեն կարող փաստաբան վարձել: Նրանք՝ հանրային պաշտպանները, անվճարունակների փաստաբանությունը ստանձնում են՝ վարձատրվելով պետության կողմից:
Անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ,
համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական
բնակարանից, որպես սեփականություն, չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն
աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց:
Աճող թվեր
Հանրային պաշտպանի գրասենյակը Փաստաբանների պալատի ստորաբաժանում է: Կազմված է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարից և հանրային պաշտպաններից: Պաշտպանները 54-ն են:
1
2014 թվականին հանրային պաշտպանները վարել են 3666 քրեական, 1334 քաղաքացիական գործ։
2
2016-ին հանրային պաշտպանները վարել են 5264 գործ:Նույն թվականին հանրային պաշտպանները քրեական գործերով արձանագրել են 48 արդարացում, արդարացման հիմքով՝ 146 կարճում, պատիժը պայմանականորեն չկիրառելու 373 դեպք:
3
2017-ին բոլոր հանրային պաշտպանները միասին ունեցել են 5900 քրեական, 5860 քաղաքացիական գործ:
Ո՞վ կարող է դիմել հանրային պաշտպանին
Հանրային պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին
դատապարտյալներին
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին
Հայրենական մեծ պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին
գործազուրկներին
միայնակ բնակվող կենսաթոշակառուներին
առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին
փախստականներին
ՀՀ-ում ժամանակավոր ապաստան ստացածներին
հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց
Գեղարքունիքի մարզում Հանրային պաշտպանի գրասենյակներ են գործում Գավառ, Սևան, Վարդենիս
քաղաքներում:

Պաշտպանները գործունեություն են ծավալում նաև Մարտունի և Ճամբարակ համայնքներում: Բոլոր համայնքներում իրավիճակը նույնն է. դիմումները շատ են, հաստիքները՝ քիչ: Խնդիրը բարդանում է, եթե կարիք է լինում գործի համար համայնքից համայնք տեղափոխվել:
Պաշտպանը ծանրաբեռնված է նաև Գավառում
Ինչից է կախված պաշտպանի անկախությունը
Գործերի թվի աճը, ըստ Նինա Կարապետյանցի(Հելսինկյան ասոցիացիայի նախագահ), ազդում է հանրային պաշտպանի աշխատանքի արդյունավետության վրա: Ասում է՝ պատահում է՝ պաշտպանը քննությունից անմիջապես առաջ է ներգրավվում գործում՝ առանց դրա բովանդակությունը ծանոթ լինելու:
Հանրային պաշտպանների աշխատանքը փոխհատուցվում է պետական բյուջեից: Ամսական աշխատանքի դիմաց պաշտպանն ստանում է շուրջ 400.000 դրամ: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին նշանակում է Փաստաբանների պալատի խորհուրդը, իսկ գրասենյակի գործունեության նկատմամբ
վերահսկողություն իրականացնում է պալատի նախագահը: Պետությունից ստացվող աշխատավարձը,
Հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ օրենքով սահմանված վերահսկողությունը ՓՊ նախագահի
կողմից, նաև քաղաքական աղմկահարույց դատական գործընթացներում որոշ հանրային պաշտպանների
գործելակերպը հաճախ է առիթ դառնում հարցնելու՝ կարո՞ղ է պետական կառույցը ներկայացնող
փաստաբանը լինել անկախ և անաչառ:
ՀՊԳ անդամ, փաստաբան Թամարա Բաղդասարյանը վստահեցնում է՝ գործունեության 5 տարիների ընթացքում իրեն ճնշելու կամ ուղղորդելու փորձ երբեք չի եղել:
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda