Ի՞նչ է ուզում կինը.
պաշտոնը սեռ չի ճանաչում
1.617.700
1.307.116
2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Հայաստանում 15 տարեկան և բարձր 1 միլիոն 307 հազար 116 կին է բնակվում:


Կանայք, ընդհանուր առմամբ, կազմում են հասարակության 50%-ը: Հանրային կյանքում կանանց ներկայացվածությունը վերլուծող զեկույցներն արձանագրում են, որ նրանք ներգրավված են բոլոր ոլորտներում, բայց նույն այդ ոլորտներում որքան մեծանում է պատասխանատվության աստիճանը, կառավարման տիրույթը, այնքան կանանց թիվը նվազում է:
2007-2010 թվականներին Շիրակի մարզպետը կին էր: Տասը տարի առաջ Շիրակի մարզի 119
համայնքներից միայն մեկի՝ Արեգնադեմի ղեկավարն էր կին: Հետո թիվը ավելացավ, բայց ընդամենը 1-ով՝
Ախուրիկով:
Հայաստանի տասը մարզերում տեղական ինքնակառավարման մարմիններում ընդգրկված կանանց թիվը շուրջ ութ տասնյակ է, համայնքի ղեկավար է նրանցից ընդամենը 7-ը: Հայաստանում չկա կին քաղաքապետ,
մարզպետ, թեպետ կան միտումներ, որ թավշյա հեղափոխությունից հետո այս պատկերը կարող է փոխվել:
... «Կնիկմարդ ղեկավարը՝ շալվարով, հետն էլ մեքենա վարող» :

«Համառություն, ինքնավստահություն՝ գումարած սեփական ուժերը չթերագնահատելու
կարողություն».
ղեկավար լինելու Աղունի բանաձեւն է:


Արեգնադեմի գյուղապետերը տարիներ շարունակ տղամարդիկ են եղել: Աղուն Հազրյանը գյուղը ղեկավարել է 2005 թվականից:

Պաշտոնը թողել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում: Հիմա Աղունը զբաղվում է թաղիքագործությամբ, ջերմոցային գյուղատնտեսությամբ, ուզում է աշխատատեղեր ստեղծել:
Վանաձորի ակտիվ կանայք. ովքեր են հայտնիները
Անահիտ Կարապետյան
Վանաձորի ավագանու անդամ
... «Մարզերում կանայք քիչ են մասնակցում
հասարակական-քաղաքական կյանքին, որովհետև զբաղված են սոցիալական-կենցաղային խնդիրներ լուծելով»:


Վանաձորի ավագանին 33 անդամ ունի: Ութը կանայք են: Անահիտ Կարապետյանը ավագանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարն է: Ավագանի է եկել «Էլեկտրիկ Վանաձոր»-ից: Հենց այս շարժման ժամանակ է բացահայտել, որ առաջնորդի որակներ ունի:

Անուշ Ասլանյան
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»
ՀԿ-ի նախագահ
... «Միջավայրն ու ինքնավստահության պակասը հաճախ են խանգարում են կնոջը»։

Անուշը հասարակական գործունեությամբ է զբաղվում՝ իր խնդիրները ինքնուրույն լուծելու համար: Ասում է՝ երբևէ չի մտածել, թե հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություն կղեկավարի: Նրա մասին ասում են՝ ակտիվ ու նախաձեռնող է: Կուզեր, որ ակտիվ ու նախաձեռնող կանայք ավելի շատ լինեին:
Վարդինե Գրիգորյան
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
... «Մարզերում կին առաջնորդների խնդիր չկա, կա կին քաղաքական գործիչների պակաս»:

Վարդինեի կարծիքով՝ տղամարդիկ մեծ դժվարությամբ են կանանց պաշտոններ զիջում: Նա ասում է, որ պաշտոն ստանձնող կանանց նկատմամբ պահանջներն ավելի խիստ են: Վարդինեն ԸՕ-ի բարեփոխման խմբի անդամ է ու համոզված է, որ կանայք ունեն ընտրական գործընթացներին մասնակցելու և ընտրվելու հավասար
հնարավորություններ:

Արմենուհի Կյուրեղյան
Ազգային ժողովի պատգամավոր
... «Կանանց ներուժը չօգտագործելը Հայաստանի համար մեծ շռայլություն է»:

Արմենուհի Կյուրեղյանը նկատել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրում նշված չեն ուղիները, թե ինչպես պետք է մեծացնել կանանց ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում, քաղաքական և հանրային
գործունեության մեջ: «Դուք այլևս չե՞ք կարևորում կանանց ներգրավվածությունը, թե՞ ուղղակի բացթողում է»,-հարցրել է պատգամավորը:

Առաջնորդ կանայք.
ինչո՞ւ է դժվար նրանց ճանապարհը
Կանայք պաշտոններ են զբաղեցնում, բիզնեսով զբաղվում, մարդկանց առաջնորդում. նրանց թիվը կարող էր ավելի մեծ լինել, եթե տղամարդիկ թույլ տային, թե՞ եթե իրենք՝ կանայք կամենային:

Ով կամ ինչն է խանգարում և օգնում կնոջը, որ երկրի հասարակական-քաղաքական կյանքում ավելի կարևոր դեր ունենա. այս հարցերը քննարկել են «Թեմա» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրերը՝ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Թավշյա հեղափոխության ժամանակ Նիկոլին դուխ տվողը կանայք էին,
երիտասարդ աղջիկները, տարեց կանայք: Հիմա էլ վստահ եմ՝եթե Երևանի քաղաքապետը կին լինի, նրա գործունեության դրական արդյունքները շատ շուտ ի հայտ կգան, որովհետև նա ավելի պակաս կոռումպացված կլինի: Տղամարդիկ ավելի կոռումպացված են, քան կանայք»:


Անահիտ Բախշյանը
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Զարուհի Հովհաննիսյան
Իրավապաշտպան
«Եթե օրենքը քվոտավորում չսահմաներ, կանանց թիվը Ազգային ժողովում գումարումից գումարում չէր ավելանա: Միայն օրենքի պարտադիր պահանջն է նպաստում խորհրդարանում կանանց ներկայացվածոթւյան մեծացմանը»
Կանայք՝ Հայաստանի Ազգային ժողովում. ինչպես է փոխվել նրանց ներկայացվածության պատկերը 6
գումարումների ընթացքում
Ազգային ժողովի առաջին գումարում (1995թ) 6,31 %
Ազգային ժողովի առաջին գումարում (1995թ) 6,31 %
190 պատգամավոր - 12 կին

Երկրորդ գումարում (1999թ) 3,05 %
Երկրորդ գումարում (1999թ) 3,05 %
131 պատգամավոր - 4 կին
Երրորդ գումարում (2003թ) 5,34 %
Երրորդ գումարում (2003թ) 5,34 %
131 պատգամավոր - 7 կին
Չորրորդ գումարում (2007թ) 8,3 9%
Չորրորդ գումարում (2007թ) 8,3 9%
131 պատգամավոր - 11 կին
Հինգերորդ գումարում (2012թ) 9,16 %
Հինգերորդ գումարում (2012թ) 9,16 %
131 պատգամավոր - 12 կին
Վեցերորդ գումարում (2017թ) 18,05 %
Վեցերորդ գումարում (2017թ) 18,05 %
105 պատգամավոր - 19 կին
6 գումարման ընթացքում 65 կին պատգամավոր՝ ընդհանուր 819 պատգամավորի 8 %-ը:
1999-ին խորհրդարանում կանայք ընդամենը 4-ն էին, այսօր՝ 19-ը: 19 տարվա ընթացքում Ազգային ժողովում կին պատգամավորների թիվը գրեթե 5 անգամ ավելացել է, իսկ 1995-ին, առաջին գումարման Ազգային ժողովում միայն կանանցից կազմված 8 հոգանոց խմբակցություն կար՝ «Շամիրամը»:

Ընդհանրապես, երրորդ հանրապետության խորհրդարանական պատմության ընթացքում կանայք օրենսդիր մարմնում ամենաքիչը եղել են 1999-2003թվականներին:

Դրանից հետո են տղամարդիկ որոշել, որ նրանց ներկայությունը պետք է մեծացնել օրենքով, և Ընտրական օրենսգրքում ամրագրել են, որ ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տասներորդը պետք է լինի կին: Այս պահանջը ավելացնում էր կանանց
անունները ցուցակում, բայց ոչ նրանց ներկայությունը խորհրդարանում:
Հայաստանի Ազգային ժողովը երբեք կին նախագահ չի ունեցել
Ազգային ժողովի 6 գումարումների ընթացքում մեր խորհրդարանը 65 կին պատգամավոր է ունեցել: Նրանց զբաղեցրած ամենաբարձր պաշտոնը եղել է նախագահի տեղակալի աթոռը: Այդ աթոռին նստել են Արևիկ Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը: 65-ից մեկը՝ Լարիսա Ալավերդյանը հավակնել է դառնալ Ազգային ժողովի նախագահ, չի ստացվել:
Նրանք պաշտոնավարել են ԽՍՀՄ-ից մինչև թավշյա հեղափոխություն
Ազգային ժողովի 6 գումարումների ընթացքում անընդմեջ, այսինքն, 28 տարի, պատգամավոր է եղել ՀՀԿ - ական Հերմինե Նաղդալյանը: Քաղաքական երկարակեցությամբ նրան գերազանցում է իր կուսակից Հրանուշ Հակոբյանը. թավշյա հեղափոխությունից հետո հրաժարական տված կառավարության կազմում նա միակ կին նախարարն էր:
Կառավարությունում կանանց պարտադիր ներկայացվածության քվոտա սահմանված չէ: Վերջին տասնամյակի ընթացքում կանանց թիվը տարբեր կառավարությունների կազմերում 3-ը չի անցել: Նոր կառավարության 17 նախարարներից երկուսը կանայք են:

Փոխարենը, այսօր կանայք շատ են իշխանության երկրորդ օղակներում՝ փոխնախարարներ, փոխմարզպետներ, կոմիտեների ղեկավարներ, նաև՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:
Այսպես, ըստ որոշ դիտարկումների, փոխհատուցվում է այն կարևոր դերակատարումն ու ներդրումը, որ
կանայք ունեցան թավշյա հեղափոխության ընթացքում:
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda