Թավշյա հեղափոխության լույսն ու ստվերը ֆեյսբուքում
Ապրիլից սկսված թավշյա հեղափոխությունը ակտիվացրեց համացանցը: Էլի մեկ անգամ հաստատեց, որ սոցցանցերը կարևոր դեր ունեն հասարակական կարծիք արտահայտելու, հասարակությանը կարծիք պարտադրելու հարցում, բայց այն պատկերը, որ ձևավորվեց այստեղ, հեռու էր թավշից. սիրո ու համերաշխության մթնոլորտ այս հարթակում չձևավորվեց:
Թավշյա հեղափոխությամբ ֆեյքերի հարձակման ու նրանց դեմ պայքարի մի նոր
ճակատ բացվեց:

Թիրախում իշխանության, հիմնականում «Հանրապետական»-ի պատգամավորներն էին: Հայհոյախառն մեկնաբանություններին նրանք սկզբում փորձեցին հակադարձել, հետո պաշտպանվել, ի վերջո այդ թեժ օրերին նրանցից շատերը արգելափակեցին իրենց ֆեյսբուքյան էջերը՝ վիրավորանքի հեղեղի դեմը թեկուզ մասամբ առնելու համար
ՀՀԿ-ականները՝ ֆեյքերի թիրախում
Արժե՞ պայքարել հայհոյանքի դեմ
Անարգանք, նախատինք, լկտի խոսք, լուտանք, հիշոց, սուտ, վարկաբեկիչ խոսք. այս բոլոր երևույթները հայերենում մեկ ընդհանուր բառով կոչվում են հայհոյանք: Հետհեղափոխական շրջանում հայհոյանքը ֆեյսբուքում դարձավ համատարած:

Դրա դեմն առնելու համար Փաստաբանների պալատը հանդես եկավ հայհոյանքը քրեականացնելու առաջարկով: Մշակվեցին ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

Առաջարկվում էր քրեականացնել հայհոյանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումը համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով: Հաշվի առնելով նկարագրված արարքի խիստ անձնական բնույթը՝ փաստաբանների պալատը նախատեսում էր հայհոյանքի փաստով քրեական հետապնդումը իրականացնել մասնավոր կարգով:
Պալատի նախաձեռնության առիթը սեփական դառը փորձառությունն էր. սոցիալական
ցանցերում թիրախավորվում էին հատկապես այն փաստաբանները, որոնք մասնագիտական
ծառայություն էին մատուցում նախկին իշխանության ներկայացուցիչներին, հեղափոխության տրամադրությունները չկիսող, հանրության հեղափոխական հատվածի համակրանքը չվայելող անձանց:

Նախագիծը գրվեց, բայց Ազգային ժողով չհասավ. փորձագիտական գնահատականները,
տրամադրությունները սոցցանցերում նախաձեռնության օգտին չէին:
Ֆեյքերին կարգի հրավիրել չհաջողվեց
Ֆեյքերի գործունեությունը Ազգային ժողովի պատգամավորներրին անհանգստացնում էր դեռ 4 տարի առաջ: 2014-15 թվականներին 5-րդ գումարման խորհրդարանի 6 խմբակցությունները միասին շրջանառության մեջ դրեցին օրենքի նախագիծ, որը փոփոխություններ էր առաջարկում Քաղաքացիական օրենսգրքում:

Դրա նպատակը համացանցում վիրավորական ու զրպարտչական մեկնաբանությունների տարածումը կանխելն էր: Նախատեսվում էր պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցին, եթե վերջինս չի հեռացնում իր հրապարակման տակ հայտնված վիրավորական ու զրպատիչ մեկնաբանությունները:
Խոսքի ազատության ու մամուլի հարցերով զբաղվող կազմակերպությունները նախագծին դեմ արտահայտվեցին, քննադատեցին, դրա քննարկումը հետաձգվեց, օրենքն այդպես էլ չընդունվեց: Նախագծի հիմնական հեղինակը հանրապետական Արփինե Հովհաննիսյանն էր:
2018 թվականի հոկտեմբերին Արփինե Հովհաննիսյանը
հայտարարեց՝ դատի է տալու իր մասին վիրավորական (հայհոյախառն)գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող եւ տարածող անձանց ։
Արփինե Հովհաննիսյան
Գուցե հանդիպեն դատարանում
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նման հանդես եկավ Երևանի ավագանու ընտրություններից հետո: Նա
գլխավորում էր ԲՀԿ նախընտրական ցուցակը:
Նաիրա Զոհրաբյան
Գյումրեցի Կարեն Պետրոսյան հանրությանը հայտնի է տարբեր քաղաքացիական
շարժումներից, բողոքի ակցիաներից:

Վիրավորանք ու զրպարտանք իր հասցեին շատ է լսել ու կարդացել, շատերն էլ նրան են մեղադրել իրենց վիրավորելու, զրպարտելու մեջ: Ասում՝ գտել է սոցցանցերում իրեն վիրավորղների դեմ պայքարելու ձևը:
Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա
Կարեն Պետրոսյանը
«Հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող մարդը պիտի պատրաստ լինի հրապարակավ զրպարտանք ու վիրավորանք լսելուն»:
Գեղարքունիքի մարզում վիրավորելու ու զրպարտելու համար դատարան չեն դիմում:

«Սևան» ամսաթեթրթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանը դժվարանում է նման դեպք հիշել: Ասում է՝ մեզ մոտ հանդուրժողականության մթնոլորտ է: Թե լինում է խնդիրը, այն կարգավորում են իրար հետ խոսելով, պարզաբանելով:
Գեղարքունիքում արշալույսները խաղաղ են
Ինչպես քանդել բարիկադները ֆեյսբուքում
Կան հիմքեր՝ ակնկալելու, որ հեղափոխության ավարտի հետ սոցցանցերում մթնոլորտ կփոխվի: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի դիտարկմամբ՝ մայրաքաղաքի ընտրությունները ցույց
տվեցին, որ նոր Հայաստանում դրանց արդյունքները որոշողը ժողովուրդն է, ու դրանով էր պայմանավորված լարվածությունը ֆեյսբուքում հատկապես ընտրություններից առաջ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ արդեն նկատելի
է լարվածության թուլացում:

Առջևում խորհրդարանական ընտրություններ են, բայց քանի որ դրանց ելքը արդեն կանխատեսելի է, քիչ հավանական է, որ նոր թեժացումներ լինեն:
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda