Մշակույթ՝ իշխանությունով ու առանց իշխանության
2017 թվականի աշնանը անավարտ ու չիրականացված երկու մշակութային նախաձեռնություն գրանցվեց:
Սեպտեմբերին երգահան Վահան Արծրունին համերգ էր նախատեսել Զվարթնոց տաճարում՝ «Մաշտոց-Կոմիտաս» խորագրով: Չկայացավ: Պատճառների մասին շատ գրվեց. կազմակերպչի բացթողումն էր, Մշակույթի նախարարությունը չէր ուզել, նաև քաղաքական ենթատեքստ փնտրեցին ու գտան:

Դարձյալ սեպտեմբերին դադարեցվեց Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնած ցուցահանդեսը՝ նվիրված բոլշևիկյան բռնաճնշումների զոհերի հիշատակին: Ցուցահանդեսը բացվել էր օգոստոսին, ու նախատեսվում էր, որ կգործի մինչև ձմեռ: Չգործեց: Այս անգամ էլ պատճառները փնտրեցին Մշակույթի
նախարարությունում և քաղաքականության մեջ:
Թավշյա հեղափոխությունը չի ավարտվել, իշխանությունը դեռ ձևավորման փուլում է ու մշակութայի խնդիրներով դեռ չի հասցնում զբաղվել, բայց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ասում է՝ այս նոր իշխանության օրոք նման բան չի պատահի. չի լինի իրավիճակ, որ իշխանությունը միջամտի մշակույթի մարդկանց գործերին:

Հետհեղափոխական շրջանում ոչ մի գրվածք այնքան ուշադրության չարժանացավ, որքան Լյուբիկ Չիբուխչյանի «Իջևան մոլորակից իջած փրկիչը» 177 էջանոց գիրքը:

Լյուբիկ Չիբուխչյանը հայտնի է որպես ներբողագիր: Նա ներբողներ է ձոնել Վլադիմիր Պուտինին, Անդրանիկ Մարգարյանին, Սերժ
Սարգսյանին: Հեղափոխությունից հետո մի քանի իջևանցի դիմել են Լյուբիկին ու ասել՝ մի ներբող էլ մեր Նիկոլին ձոնիր:
Ներբող՝ իշխողներին
Լյուբիկ Չիբուխչյան

Սերժ Սարգսյանի մասին Չիբուխչյանը ավելի շատ և ավելի վաղ է գրել՝ 479 էջ, 2008 թվականին: Գրքի վերնագիրն է՝ «Ամենամեծ փոքրը»:

«Սև արև» վերնագրով մի գիրք էլ նվիրել է Անդրանիկ Մարգարյանին: Ընդհանուր առմամբ՝ Լյուբիկ Չիբուխչյանը շուրջ 170 գիրք է գրել, բայց հանրային քննարկման առարկա դարձել են հատկապես ներբողները:

«Հազարամյակի անմերժ պատվերն էր, որ դու ծնվեցիր,
Եվ քիչը շատող հերթական հայ չէ, որ կրկնվեցիր,

Առաջին անգամ միասին ելան արև ու լուսին՝
Ողջ աշխարհ տեսնի՝ իրենք քեզ ծնած կին ու ամուսին»:

* * *
Ընդ որում՝ քննարկվում է ոչ թե դրանց բովանդակությունը՝ որպես գրական ստեղծագործություն, այլ երևույթը, երբ պատվերով մեծարվում է իշխանության գլուխը: Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանին նվիրված գրքի հրատարակման համար Իջևանի քաղաքապետարանը 220 հազար դրամ է տրամադրել:

«Հեղափոխությունից հետո շատերն սկսեցին հիշեցնել տասը
տարի առաջ գրված իրենց ստեղծագործությունները, որ ցույց տան, թե քննադատել են նախորդներին: Փաշինյանի հետ ունեցած հին նկարներ հրապարակեցին, սկսեցին հետադարձ վերարժևորել իրենց անցած
ուղին, մինչդեռ այսօր պայմանները շատ նպաստավոր են, որ մարդիկ իսկապես բարիկադներ քանդեն»:

Արքմենիկ Նիկողոսյան
Գրաքննադատ
Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի բնորոշմամբ՝ այսօր լայն կիրառում ունի «պնակալեզության» լեզուն է, որը ձևավորվել է դեռ նախորդ իշխանությունների ժամանակ ու շարունակվում է իներցիայի ուժով: «Նոր իշխանության հետ խոսելու նոր լեզուն դեռ ձևավորման փուլում է»,-ասում է գրող Գեմաֆին Գասպարյանը: «Թեմա»-ի զրուցակիցները խոսում են ստեղծագործող մարդու և իշխանության հարաբերության մասին. ինչպիսին էր այն երեկ, ինչպիսին է այսօր, ինչպիսին են ուզում, որ լինի վաղը:
Ինչպես հաղորդակցվել նորերի հետ
«Դեռ չի անցել այնքան ժամանակ, որ իմանանք՝ ինչ լեզվով պետք է
հաղորդակցվենք նոր իշխանության հետ: Ես ու էլի շատերը կարող ենք քննադատել, բայց իմ գրականության իշխանության հետ շփվելու լեզուն դեռ չեմ ձևավորել: Իշխանությունը նախ պետք է ինչ-որ բան անի: Ես ակնկալում եմ, որ վերջնական ձևավորումից հետո պետական կառավարչական մեքենան կգործի հեղափոխության սկզբունքներով»:

Գեմաֆին Գասպարյան
Գրող
…..Թույլ տուր քնքուշ շոյեմ

Շրթունքներով իմ թույլ

Թավշե թերթերը քո

Կոնքերի վարդի…

Տաբուներ կոտրելով. Չարենցից մինչև.... Գյումրի
2004 թվականին «Բնագիր» հանդեսը առաջին անգամ տպեց Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների
մի շարք, ինչը հետաքրքիր քննարկումների առիթ դարձավ:

Գրողներն ու գրաքննադատները, Չարենցի սիրահարներն ու շարքային ընթերցողները բացահայտել էին մի նոր Չարենցի, որը անպարկեշտ բառերով էրոտիկ տեսարաններ է նկարագրել, գովերեգել է սեռական սանձարձակությունը՝ որպես վայելքի գագաթնակետ, գրածներում դրսևորել սեռական անհասկանալի հակումներ ու այս կարգի այլ բաներ:
Երբ աղմուկը բանաստեղծությունների շուրջ մարեց, պարզվեց, որ բացահայտվել է ոչ թե մի նոր Չարենց, այլ Չարենցի ստեղծագործության՝ անհայտ մի դրվագ, որը դարձյալ նրա հատու ու հզոր մտքի կրողն է: Չարենցը գրել էր այնպես, ինչպես ուզել էր՝ ամենայն հավանականությամբ՝ չմտածելով, որ ինքը տաբուներ է կոտրում: Տաբուները հետ են դրվել նրա բանաստեղծությունների վրա՝ որպես հրապարակման ոչ ենթակա գրվածքներ:
Բաց տեսարաններով՝ լինեն դրանք գրված թե քանդակված, այսօր չես զարմացնի:

Նույնիսկ ավանդապահ Գյումրիում մերկ մարմին նկարելը կամ նկարագրելը ամենաարտառոց բանը չէ. միայն երբեմն կարող են կասկածել՝ արդյո՞ք միշտ է մերկն ու բացը ներքին ազատության արտահայտություն:
Անցած տարի Գոհար Մնացականյանը Սևան քաղաքում մի արվեստանոց-թեյատուն է բացել, անունը՝ «Բոհեմ»:

Նրանք, ովքեր զբաղվում են արվեստով, սիրում են ստեղծագործել ու խոսել արվեստից, «Բոհեմ»
են գալիս: Ստացվում է՝ Գեղարքունիքի մարզում բոհեմային կյանք կա՝ բաց ու բոլորի աչքի առաջ:
Բոհեմը՝ Գեղարքունիքում
© «A1Plus.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երեւան, Բուզանդի 1/3, 5-րդ հարկ
+374(10) 58-54-27, 56-16-18(fax)
a1plus@a1plus.am, info@a1plus.am
Made on
Tilda